Բացահայտվել են Աֆղանստանում ամերիկացիների կողմից իրականացված մանկասպանության նոր դեպքերի մանրամասները
https://parstoday.ir/hy/news/world-i162324-Բացահայտվել_են_Աֆղանստանում_ամերիկացիների_կողմից_իրականացված_մանկասպանության_նոր_դեպքերի_մանրամասները
Հրապարակվել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մատույցներում ամերիկացի զինվորների կողմից իրականացված մանկասպանության դեպքերի մանրամասները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2022 05:27 Asia/Tehran

Հրապարակվել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մատույցներում ամերիկացի զինվորների կողմից իրականացված մանկասպանության դեպքերի մանրամասները:

Պենտագոնը հրապարակել է  2021 թվականի օգոստոսի 29-ին Քաբուլի օդանավակայանի արվարձաններում ԱԹՍ-ով իրականացված հարձակման պատկերները, որոնց հետևանքով զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ աջակցության ծառայության աշխատակից Ազմարի Ահմադին և յոթ երեխա:

ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի օկուպացիայի 20 տարիների ընթացքում ամերիկացի զինվորականները հարյուրավոր հանցագործություններ են կատարել, որոնցից միայն մի քանիսն են խոստովանել։

 2001 թվականին, ահաբեկչության դեմ պայքարի և Աֆղանստանում ապահովություն հաստատելու պատրվակով, ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները  ներխուժեցին  այդ երկիր: Սակայն օկուպացիայի արդյունքը եղան պատերազմը, հակամարտությունները, Աֆղանստանի տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացումն ինչպես նաև անապահովության և ահաբեկչության տարածումը:

Աֆղանցիների մեծ մասը համոզված է որ ստեղծված իրավիճակն ԱՄՆ-ի ձախողված քաղաքականության արդյունքն է: