Կորոնավիրուսով վարակված միլիոնավոր ամերիկացիներ դարձել են հարկադիր աշխատանքի զոհը
https://parstoday.ir/hy/news/world-i162376-Կորոնավիրուսով_վարակված_միլիոնավոր_ամերիկացիներ_դարձել_են_հարկադիր_աշխատանքի_զոհը
Միլիոնավոր ամերիկացիներ չունենալով հիվանդության պատճառով արձակուրդ, պարտավոր են աշխատել նույնիսկ կորոնավիրուսով վարակվելու դեպքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2022 14:51 Asia/Tehran
  • Կորոնավիրուսով վարակված միլիոնավոր ամերիկացիներ դարձել են հարկադիր աշխատանքի զոհը

Միլիոնավոր ամերիկացիներ չունենալով հիվանդության պատճառով արձակուրդ, պարտավոր են աշխատել նույնիսկ կորոնավիրուսով վարակվելու դեպքում:

2021 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին  «The Shift Project» հետազոտական ​​կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացի աշխատողների համարյա 65 տոկոսն ասել է,որ այն ժամանակ,երբ վարակված է եղել կորոնավիրուսով, հարկադրված է եղել գնալ աշխատանքի քանի որ զրկված է եղել  ժամանակավոր անաշխատունակության  նպաստ ստանալու իրավունքից:

ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալներով, սպասարկման ոլորտի աշխատողների 41 տոկոսը և մասնավոր հատվածի բոլոր աշխատողների 23 տոկոսը ընդհանրապես չունեն հիվանդության դեպքում  արձակուրդ անցկացնելու իրավունք:

Հրապարակված վիճակագրական վերջին տվյալների համաձայն, Միացյալ Նահանգներն ունենալով 71 միլիոն 394 հազար 579 վարակակիրներ  և 887 հազար 643 մահվան դեպքեր, շարունակում է գլխավորել կորոնավիրուսով վարակվածների աղյուսակը: