ԱՄՆ-ի խանութներում մեկ տարվա ընթացքում գրանցել են ամենաշատ գողությունները
https://parstoday.ir/hy/news/world-i162446-ԱՄՆ_ի_խանութներում_մեկ_տարվա_ընթացքում_գրանցել_են_ամենաշատ_գողությունները
New York Post ամերիկյան օրաթերթը հայտնել է, որ Միացյալ Նահանգներում մեկ տարվա ընթացքում խանութներից գողացվել է 61 միլիարդ դոլարի ապրանք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2022 13:58 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի խանութներում մեկ տարվա ընթացքում գրանցել են ամենաշատ գողությունները

New York Post ամերիկյան օրաթերթը հայտնել է, որ Միացյալ Նահանգներում մեկ տարվա ընթացքում խանութներից գողացվել է 61 միլիարդ դոլարի ապրանք:

 The New York Post-ը հայտնել է, որ խանութներից գողությունների ամենամեծ աճը ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2019 թվականին, երբ խանութների գողությունների ընդհանուր վնասն այդ տարվա ընթացքում կազմել է 61 միլիարդ դոլար, մինչդեռ 2018 թվականին այն կազմել է 50 միլիարդ դոլար։

2020-ին և 2021-ի սկզբին ԱՄՆ-ում կորոնավիրուսին դիմակայելու  սահմանափակումների պատճառով նվազեցին խանութներից գողությունների պատճառած վնասները, սակայն ԱՄՆ-ում բնակարանային գողությունների աճող միտումն այժմ վերսկսվել է և հանցագործությունների թիվն աճել է:

ԱՄՆ-ում խանութների սեփականատերերի մոտ երկու երրորդը Մանրածախ առևտրականների ազգային ֆեդերացիային տված հարցազրույցում ասել է, որ խանութներից գողության ժամանակ բռնությունն աճել է: