Ներքին ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար
https://parstoday.ir/hy/news/world-i162466-Ներքին_ահաբեկչությունը_լուրջ_սպառնալիք_է_Միացյալ_Նահանգների_համար
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը ներքին ահաբեկչությունը համարում է լուրջ սպառնալիք Միացյալ Նահանգների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2022 14:48 Asia/Tehran
  • Ներքին ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար

Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը ներքին ահաբեկչությունը համարում է լուրջ սպառնալիք Միացյալ Նահանգների համար։

Economist հանդեսի և  YouGov հետազոտական ​​կենտրոնի անցկացրած համատեղ սոցհարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 65 տոկոսը համոզված է, որ ներքին ահաբեկչությունն անմիջական և լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար։

Այս սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների 53 տոկոսը աջ ծայրահեղական խմբերին է համարում անմիջական և լուրջ սպառնալիք Միացյալ Նահանգների համար:

Ավելի վաղ, ամերիկացիների մեծամասնությունը հարցման ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը փլուզման վտանգի տակ է։

Վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացի ընտրողների մեծամասնությունը մտահոգված է 2024 թվականին կայանալիք  ԱՄՆ նախագահական ընտրություններում բռնությունների հավանականությամբ:

ԱՄՆ Կոնգրեսի  վրա Թրամփի կողմնակիցների հարձակման հետևանքները, ինչպես նաև 2021 թվականին երկրում տեղի ունեցած հակառասիստական ցույցերին հաջորդած անկարգությունները մարտահրավեր են դարձել ԱՄՆ ներքին անվտանգության  համար։