The Wall Street Journal. Իրանն էներգետիկ գերտերություն է
https://parstoday.ir/hy/news/world-i162494-the_wall_street_journal._Իրանն_էներգետիկ_գերտերություն_է
Ամերիկյան The Wall Street Journal թերթը գրել է, որ Իրանն էներգետիկ գերտերություն է, և ԱՄՆ-ն այլընտրանք չունի, քան համաձայնության գալ Թեհրանի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2022 04:48 Asia/Tehran
  • The Wall Street Journal. Իրանն էներգետիկ գերտերություն է

Ամերիկյան The Wall Street Journal թերթը գրել է, որ Իրանն էներգետիկ գերտերություն է, և ԱՄՆ-ն այլընտրանք չունի, քան համաձայնության գալ Թեհրանի հետ։

Թերթը գրել է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը շրջվել է  Սպիտակ տուն դեմ՝ ստիպելով ԱՄՆ-ին համաձայնության գալ Իրանի հետ:

Գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները վերջին ամիսներին բազմիցս խոստովանել են առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը` ասելով, որ մտադիր են Միացյալ Նահանգները վերադարձնել ՀԳՀԾ: Սակայն մինչ այժմ նրանք որևէ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել համաձայնագիր վերադառնալու համար։