ԱՄՆ-ում սևամորթ դեռահասը մահացել է բանտում խոշտանգվելու հետևանքով
Համացանցում հրապարակվել են ԱՄՆ Կանզաս նահանգում ձերբակալությունից երկու օր անց խոշտանգումներից մահացած սպանված սևամորթ դեռահասի նկարները, դժգոհության հերթական ալիքը բարձրացնելով երկրում:
Հրապարակված տեսանյութում երևում է, որ ոստիկանը խոշտանգում է 2021 թվականի սեպտեմբերի 26-ին կալանավորված 17-ամյա սևամորթ Սեդրիկ Լաֆթոնին:
Լաֆթոնի սպանությունն սպանությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել երկրում: Բողոքի նման ալիք ԱՄՆ-ում բարձրացել էր նաև 2020թ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:
Չնայած Լյուֆթոնների ընտանիքը պահանջել է պատասխանատվության ենթարկել երիտասարդին սպանած ոստիկաններին, Կանզաս նահանգի Սեդգվիկ շրջանի շրջանային դատախազ Մարկ Բենեթը հրաժարվել է մեղավոր ճանաչել տղային սպանողներին, հայտարարելով, թե նրանք դիմել են ինքնապաշտպանության:
Գունամորթների իրավունքների պաշտպանության ամերիկյանա սոցիացիան նույնպես կոչ է արել պատասխանատվության ենթարկել Լյուֆթոնին սպանողներին: