Եթե Արևմուտքն անտեսի Ռուսաստանի պահանջները, պատասխան միջոցներ կձեռնարկվեն. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i162704-Եթե_Արևմուտքն_անտեսի_Ռուսաստանի_պահանջները_պատասխան_միջոցներ_կձեռնարկվեն._Լավրով
Մոսկվան թույլ չի տա քննարկումներում «թաթախել» անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները և պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Արևմուտքն անտեսի Ռուսաստանի պահանջները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2022 11:32 Asia/Tehran
  • Եթե Արևմուտքն անտեսի Ռուսաստանի պահանջները, պատասխան միջոցներ կձեռնարկվեն. Լավրով

Մոսկվան թույլ չի տա քննարկումներում «թաթախել» անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները և պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Արևմուտքն անտեսի Ռուսաստանի պահանջները:

Այս մասին այսօր` հունվարի 26-ին, Պետդումայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե կառուցողական պատասխան չլինի և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, ապա Մոսկվան, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահը (Վլադիմիր Պուտինը,–խմբ.), անհրաժեշտ պատասխան միջոցներ կձեռնարկի»,- նշել է Լավրովը:

2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան արևմտյան գործընկերներից պահանջում է, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից դեպի արևելք հրաժարվելու, Ուկրաինայի` դաշինքին չմիանալու և հետխորհրդային երկրներում ռազմակայաններ չստեղծելու վերաբերյալ իրավաբանական երաշխիքներ: Առաջարկությունները ներառում են նաև Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու և Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերի հետքաշման մասին կետ:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առաջին հանդիպումը, որը նվիրված էր ռուսական նախաձեռնությունների շուրջ երկխոսությանը, տեղի է ունեցել հունվարի 10-ին` արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով: Այնուհետև հաջորդել են Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը և ԵԱՀԿ Վիեննայի հարթակում կոնսուլտացիաները:

Հունվարի 21–ին Ժնևում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինկենի բանակցությունները:

armeniasputnik.am