Ամերիկացիների մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններին
Վերջերս անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ ամերիկացիների մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններին։
Ամերիկյան NBC News հեռուստաընկերության անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել են երեքշաբթի օրը, ամերիկացիների միայն մեկ երրորդն է դրական վերաբերվում Դեմոկրատական և Հանրապետական երկու կուսակցություններին:
Ըստ սոցհարցման արդյունքների՝ ամերիկացիների 48 տոկոսը բացասաբար է վերաբերվում նախագահ Ջո Բայդենին, իսկ 39 տոկոսը դրական։
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների 51 տոկոսը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ 37 տոկոսը դրական։
Ամերիկացիների միայն 27 տոկոսն է ցանկանում, որպեսզի Թրամփն իր թեկնածությունն առաջադրի ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններում: