«Ես արժանի չեմ, հա՞»․ Լավրովը կատակել է ամերիկյան պատժամիջոցների թեմայով
https://parstoday.ir/hy/news/world-i162930-Ես_արժանի_չեմ_հա_Լավրովը_կատակել_է_ամերիկյան_պատժամիջոցների_թեմայով
Պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարություններն ու դրանց կիրառումը համարժեք կլինեն հարաբերությունների խզմանը, և Վաշինգտոնում դա հասկանում են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2022 09:11 Asia/Tehran
  •  «Ես արժանի չեմ, հա՞»․ Լավրովը կատակել է ամերիկյան պատժամիջոցների թեմայով

Պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարություններն ու դրանց կիրառումը համարժեք կլինեն հարաբերությունների խզմանը, և Վաշինգտոնում դա հասկանում են։

 Այս մասին Sputnik, «Эхо Москвы», «Говорит Москва» և «Комсомольская правда» ռադիոկայաններին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Չեմ կարծում, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը բխում է որևէ մեկի շահերից»,-նշել է նա։

Պատասխանելով անձամբ իր նկատմամբ պատժամիջոցների մասին հարցին, նա կատակել է․ «Ձեր կարծիքով ես արժանի չեմ, հա՞»։

Եթե Ռուսաստանի փորձերն արդյունք չտան և բանականության ձայնը լսելի չլինի, հարկադրված կլինենք միջոցներ ձեռնարկել, նշել է Լավրովը։

Լավրովը բռիություն է անվանել ԱՄՆ-ի սպառնալիքները, թե ՌԴ դեսպան Անտոնովին կստիպեն լքել Վաշինգտոնը, եթե Մոսկվան վիզաներ չտրամադրի Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանության թիկնապահներին։

Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան նոր հանդիպումը կկայանա մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում։

armeniasputnik.am