Amnesty International. Սաադայում սաուդյան կոալիցիայի հարձակումն իրականացվել է ամերիկյան զենքով
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր վերջին զեկույցում ընդգծել է, որ սաուդյան ոտնձգիչ կոալիցիայի կողմից Սաադայի բանտի վրա հարձակումն իրականացվել է ամերիկյան զենքով :
Անցյալ ուրբաթ օրը Սաադայի նահանգում գտնվող բանտի դեմ իրականացված ռմբակոծությունը դարձավ Եմենում Սաուդյան կոալիցիայի ամենամահաբեր հարձակումներից մեկը, որի հետևանքով ըստ վերջին տվյալների՝ զոհվեց 91 մարդ, ևս 236-ը վիրավորվեցին:
Ըստ Fars News գործակալության, Amnesty International-ը հինգշաբթի օրը մի զեկույցում անդրադարձել է Եմենի Սաադա քաղաքում Սաուդյան Արաբիա-Էմիրություններ-ԱՄՆ ագրեսիվ կոալիցիայի վերջին հանցագործություններին:
Amnesty International-ը իր զեկույցում նշել է, որ սաուդյան ագրեսոր կոալիցիան Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաադա բանտի վրա ավիահարվածի ժամանակ օգտագործել է ԱՄՆ արտադրության կառավարվող փամփուշտներ:
Amnesty International-ի տվյալներով՝ այս փամփուշտներն առաջնորդվում են լազերային ճառագայթներով և արտադրված են ամերիկյան Raytheon ընկերության կողմից։