ԱՄՆ-ում ձերբակալել են նախագահ Բայդենի դեմ մահափորձ ծրագրող տղամարդու
https://parstoday.ir/hy/news/world-i163024-ԱՄՆ_ում_ձերբակալել_են_նախագահ_Բայդենի_դեմ_մահափորձ_ծրագրող_տղամարդու
ԱՄՆ-ում ձերբակալվել է Կանզաս նահանգի մի բնակիչ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Beast պարբերականին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2022 14:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ձերբակալել են նախագահ Բայդենի դեմ մահափորձ ծրագրող տղամարդու

ԱՄՆ-ում ձերբակալվել է Կանզաս նահանգի մի բնակիչ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Beast պարբերականին։

Ըստ New York Post-ի տեղեկությունների՝ ավելի վաղ Կանզասի ոստիկանությունը Գաղտնի ծառայությանը տեղեկացրել էր այն մասին, որ Մերիմենը զանգահարել է իրենց և ասել, որ գնում է Վաշինգտոն՝ «նախագահին տեսնելու»։

Մերիմենը նաև մի շարք հրապարակումներ է արել Facebook-ի իր էջում, «ավելի ու ավելի սպառնալից բառապաշարի» կիրառմամբ։

Հատուկ ծառայության աշխատակիցները Մերիմենին ձերբակալել են հոինվարի 26–ին ռեստորանի ավտոկայանատեղիում, երբ նա Կանզասից դեպի Մերիլենդ էր գնում։ Նրա մոտ հայտնաբերել են լիցքավորված փամփշտակալ և թիրախներին հետևելու համար նախատեսված օպտիկական խողովակ։

armeniasputnik.am