Բացահայտվել է Պեկինի Օլիմպիական խաղերը սաբոտաժի ենթարկելու ԱՄՆ-ի պլանը
Չինական China Daily օրաթերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, գրում է, որ ԱՄՆ-ի հակաչինական ուժերը մտադիր են սաբոտաժի ենթարկել Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը և քաղաքականացնել սպորտը:
Չինական China Daily օրաթերթը նշել է.«Այն դեպքում երբ ընդամենը մեկ շաբաթ է մնացել 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին, թվում է ԱՄՆ-ն հակառակ իր պնդումներին, մտադիր է օգտագործել սպորտն իր քաղաքական նպատակներն առաջ տանելու համար, ինչը Չինաստանին ուղղված հարված է»:
Այս կապակցությամբ, Reuters լրատվական գործակալությունը հաղորդել է.«Միացյալ Նահանգները մտադիր է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում մարզիկներին դրդելով քննադատել Չինաստանին, հասնել իր չարաբաստիկ նպատակներին»:
ԱՄՆ-ն ծրագրել է՝ տարբեր երկրների մարզիկներին դրդել Չինաստանի դեմ դժգոհություն հայտնելու, պասիվ մասնակցություն բերել մրցումներին և նույնիսկ նրանց թույլ չտալ մասնակցել որոշ մրցումների։