Ադրբեջանը կարևորում է Իրանի հետ համապարփակ հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/world-i163056-Ադրբեջանը_կարևորում_է_Իրանի_հետ_համապարփակ_հարաբերությունների_ընդլայնումը
Ադրբեջանի ԱԳ նախարարն իր թվիթերյան էջում կոչ է արել շարունակել բանակցությունները Իրանի պաշտոնյաների հետ՝ Թեհրան-Բաքու համապարփակ հարաբերություններն ընդլայնելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2022 05:01 Asia/Tehran
  • Ադրբեջանը կարևորում է Իրանի հետ համապարփակ հարաբերությունների ընդլայնումը

Ադրբեջանի ԱԳ նախարարն իր թվիթերյան էջում կոչ է արել շարունակել բանակցությունները Իրանի պաշտոնյաների հետ՝ Թեհրան-Բաքու համապարփակ հարաբերություններն ընդլայնելու նպատակով:

Գրառման մեջ անդրադառնալով ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի հետ իր վերջին հեռախոսազրույցին, Ջեյհուն Բայրևամովը գրել է. «Իրանցի իմ գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում քննարկել ենք երկկողմ համագործակցության օրակարգը»։

Բայրամովը ողջունել է գնահատել Իրանի և Ադրբեջանի  պաշտոնյաների փոխայցելությունները և նշել, որ Թեհրան-Բաքու երկկողմ հարաբերություններն ընդլայնվում են։

Ավելի վաղ, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց էին ունեցել երկկողմ համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Հեռախոսազրույցում ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների համատեղ և ծավալուն զարգացման նախագծերը վկայում են Թեհրանի ու Բաքվի իշխանությունների՝ ընդհանուր շահերին ուշադրություն դարձնելու վճռականության մասին: