Ֆրանսիայի ոստիկանությունը դաժանորեն հարձակվել է ցուցարար աշակերտների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i163066-Ֆրանսիայի_ոստիկանությունը_դաժանորեն_հարձակվել_է_ցուցարար_աշակերտների_վրա
Ֆրանսիայում ոստիկանները մահակներով ծեծել և բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակից աշակերտներին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 30, 2022 07:46 Asia/Tehran

Ֆրանսիայում ոստիկանները մահակներով ծեծել և բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակից աշակերտներին։

Ֆրանսիական աղբյուրները տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են  անվտանգության ուժերը հարձակվում Փարիզի Քոլբերի միջնակարգ դպրոցի աշակերտների վրա։

Աշակերտները փակել են դպրոցի մուտքը՝ ի աջակցություն իրենց ուսուցիչների, ովքեր կառավարությունից ավելի շատ հարմարություններ և ռեսուրսներ են պահանջում։

Ոստիկանները մահակներով ծեծել են աշակերտներին, նրանցից մի քանիսին տապալել գետին, ձերբակալել և բրման   ենթարկել ոստիկանական մեքենաներով։

Ֆրանսիացի ուսուցիչները վերջերս բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում կառավարության հակասական քաղաքականության:

Ֆրանսիական արհմիությունները ավելի վաղ կոչ էին արել ողջ երկրում բողոքի ակցիաներ անցկացնել՝ աշխատավարձերի ցածր լինելու դեմ և պահանջել բարձրացնել աշխատավարձերը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio