Ամերիկացի փորձագետը զգուշացրել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր հետևանքների կապակցությամբ
Մինչ ԱՄՆ-ը սպառնում է կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, կիբեր փորձագետ և կիբերանվտանգության Argo ընկերության ղեկավար Ար Փի էդին նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հետևանքների կապակցությամբ։
Ար Փի էդին զգուշացրել է, որ Վաշինգտոնի կողմից Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման դեպքում, Ռուսաստանը կդիմի պատասխան քայլերի:
ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցները սպառնացել են Ուկրաինայում ռազմական գործողության դեպքում պատժամիջոցներ սահմանել ՌԴ բանկերի, էներգետիկ ոլորտի նկատմամբ, արգելափակել Swift-ի և պարտատոմսերին հասանելիությունը և խստացնել արտահանման հսկողությունը:
Վաշինգտոնը բազմիցս խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկացած նոր փուլ կարող է լուրջ վնաս հասցնել ԱՄՆ-ի տնտեսությանը, սակայն ամերիկացիները լուրջ պատճառներ չեն տեսնում դրանցից հրաժարվելու համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio