ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան. Իրանի հետ համաձայնությունը հնարավոր է
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, ում երկիրը 2022 թ. փետրվարի 1-ից սկսած մեկ ամսով նախագահելու է Անվտանգության խորհուրդը, հայտարարել է. «Մենք շահագրգռված ենք, որ ՀԳՀԾ-ն վերականգնվի» և բոլոր անդամները կլիարժեք կատարեն իրենց պարտավորությունները:
Նեբենզիան հայտարարել է, որ Վիեննայի բանակցությունները դրական են առաջ գնում և համաձայնության կայացումը հնարավոր է:
Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, երեքշաբթի օրը ստանձնեց ԱԽ նախագահությունը, որը մարտին կփոխանցի Արաբական Միացյալ Էմիրություններին:
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան երկուշաբթի օրը հայտարարել է, որ Վիեննայի բանակցությունները մտնում են վերջնական փուլ, և որ բոլոր կողմերը պետք է բարդ քաղաքական որոշումներ կայացնեն: