ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան. Իրանի հետ համաձայնությունը հնարավոր է
https://parstoday.ir/hy/news/world-i163298-ՄԱԿ_ում_Ռուսաստանի_դեսպան._Իրանի_հետ_համաձայնությունը_հնարավոր_է
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, ում երկիրը 2022 թ. փետրվարի 1-ից սկսած մեկ ամսով նախագահելու է Անվտանգության խորհուրդը, հայտարարել է. «Մենք շահագրգռված ենք, որ ՀԳՀԾ-ն վերականգնվի» և բոլոր անդամները կլիարժեք կատարեն իրենց պարտավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2022 08:44 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան. Իրանի հետ համաձայնությունը հնարավոր է

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, ում երկիրը 2022 թ. փետրվարի 1-ից սկսած մեկ ամսով նախագահելու է Անվտանգության խորհուրդը, հայտարարել է. «Մենք շահագրգռված ենք, որ ՀԳՀԾ-ն վերականգնվի» և բոլոր անդամները կլիարժեք կատարեն իրենց պարտավորությունները:

Նեբենզիան հայտարարել է, որ Վիեննայի բանակցությունները դրական են առաջ գնում և համաձայնության կայացումը հնարավոր է:

Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, երեքշաբթի օրը ստանձնեց ԱԽ նախագահությունը, որը մարտին կփոխանցի Արաբական Միացյալ Էմիրություններին:

ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան երկուշաբթի օրը հայտարարել է, որ Վիեննայի բանակցությունները մտնում են վերջնական փուլ, և որ բոլոր կողմերը պետք է բարդ քաղաքական որոշումներ կայացնեն: