2021թ ԱՄՆ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի աճ
Փետրվար 02, 2022 08:52 Asia/Tehran
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ 2021 թվականի առաջին ինն ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երկրում զոհվել է ավելի քան 31720 մարդ, ինչը ռեկորդային է։
Անցած շաբաթ, ԱՄՆ տրանսպորտի նախարար Փեթ Բուդջեջը հայտարարեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարները վերածվել են ճգնաժամի:
US News-ի հաղորդմամբ՝ ըստ ԱՄՆ կառավարության վերջին տվյալների՝ 2021 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, երկրում ճանապարհատրանսպորտային պատահարներին զոհերի թիվը 12 տոկոսով գերազանցել է 2020 թվականի նույն ժամանակահատվածի թվերը:
Պիտակ