Պուտինն ԱՄՆ-ին մե ղադրել է «Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելու» համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Վաշինգտոնը մերժել է Մոսկվայի երեք հիմնական պահանջները՝ հրաժարվել ՆԱՏՕ-ի ընդլայնումից, Ռուսաստանի սահմանների մոտ հար վածային համակարգերի տեղակայումից և դաշինքի ենթակառուցվածքների վերադարձից մինչև 1997 թվականի իրավիճակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պուտինն ԱՄՆ-ին մե ղադրել է Մոսկվային «պատերազմի մեջ ներքաշելու և իրավիճակը որպես նոր պա տժամիջոցների պատրվակ օգտագործելու» համար, սակայն հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի բանակցությունները կօգնեն հաղթահարել ճգն աժամը, թեև, ինչպես խոստովանել է Պուտինը, դրանք հեշտ չեն լինի։ ՌԴ ղեկավարը նաև ասել է, որ դեռ պատրաստ չէ բացահայտել Ռուսաստանի արձագանքը հունվարի 26-ին եվրոպական անվտ անգության Մոսկվայի առաջարկների շուրջ ԱՄՆ-ի պատասխանին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ասել է, որ պատասխանի հաստատումը մոտենում է ավարտին, և այն շուտով կներկայացվի նախագահին՝ ուսումնասիրության համար։ Մոսկվան պն դում է, որ արևմտյան երկրները պատասխանեն հարցին, թե ինչպես են պատկերացնում անվտ անգության անբաժանելիության հանդեպ իրենց հավատարմությունը։
yerevan-times.com