ԱՄՆ բանտերում արտակարգ դրություն է հայտարարվել
Փետրվար 02, 2022 14:54 Asia/Tehran
Բանտարկյալների միջև բախումներից հետո, որոնց հետևանքով զոհվել է երկու մարդ , ևս երկուսը՝ վիրավորվել, ԱՄՆ-ի բանտերի կազմակերպությունը երկրի ավելի քան 120 բանտերում արտակարգ դրություն է հայտարարել։
ԱՄՆ բանտերում տեղի ունեցած բախումների ու անկարգությունները, որոնց ընթացքում սպանվել են մեծ թվով բանտարկյալներ, ևս մեկ անգամ վկայում են երկրում առկա բռնության մասին:
Վերջին ամիսներին ԱՄՆ-ի բանտերում տեղի են ունեցել սպանություններ, հարձակումներ և բախումներ՝ սառը զենքի կիրառմամբ:
Կազմակերպությունում համատարած կոռուպցիայի, վատ կառավարման և այլ խնդիրների վերաբերյալ հետաքննությունից հետո, 2022 թվականի հունվարին, ԱՄՆ-ի բանտերի կազմակերպության ղեկավար Մայքլ Կարվախալը հրաժարական տվեց իր պաշտոնից:
Պիտակ