Պարենային ապրանքների ռեկորդային գնաճ է գրանցվել. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i163468-Պարենային_ապրանքների_ռեկորդային_գնաճ_է_գրանցվել._ՄԱԿ
Պարենային մթերքների գների համաշխարհային ինդեքսը դեկտեմբերի համեմատ հունվարին աճել է 1.1 տոկոսով՝ հասնելով 135.7 կետի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության մամուլի ծառայությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2022 16:18 Asia/Tehran
  • Պարենային ապրանքների ռեկորդային գնաճ է գրանցվել. ՄԱԿ

Պարենային մթերքների գների համաշխարհային ինդեքսը դեկտեմբերի համեմատ հունվարին աճել է 1.1 տոկոսով՝ հասնելով 135.7 կետի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության մամուլի ծառայությանը:

Այսպիսով, գների աճը հասել է ռեկորդային մակարդակի 2011 թվականից ի վեր, ինչը մեծապես պայմանավորված է բուսայուղի և կաթնամթերքի գնաճով, էժանացել է միայն շաքարավազը:

Աճել են սոյայի, արմավենու, արևածաղկի, ռապսի յուղերի գները: Թանկացել է նաև կաթնամթերքը, որի գնի ինդեքսն աճել է 2.4 տոկոսով կամ 3.1 կետով՝ հասնելով 132.1 կետի: Ինդեքսն աճում է հինգրերորդ ամիսն անընդմեջ:

Մսամթերքը ևս փոքր-ինչ թանկացել է: Համապատասխան ինդեքսը հասել է 1126 կետի 111.3-ից: 

tert.am