Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեի փոխնախագահ
Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեի փոխնախագահի և կառույցի նախագահության անդամ, ինչն ամրապնդել է երկրի ակտիվ դիրքը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների պաշտպանության գործում։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեի նիստում, Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեի փոխնախագահի և նախագահության անդամ։ Այս ընտրությունը կատարվել է կոմիտեի ներքին մեխանիզմների շրջանակներում և անդամների քվեարկությամբ և արտացոլում է անդամ պետությունների վստահությունը միջազգային իրավունքի հարցերում Իրանի կառուցողական դերի նկատմամբ։ 1974 թվականին ստեղծված ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեի առաքելությունը Կանոնադրության շրջանակներում կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկների ն երկայացումն է։
ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեն մասնագիտացված կառույց է, որն անմիջականորեն կապված է ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների հետ և պատասխանատու է այնպիսի խնդիրների համար, ինչպես՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հետ կապված հարցերի լուծումը, վեճերի խաղաղ կարգավորման խթանումը և միջազգային իրավունքի կանոնների ամրապնդումը։ Իրանի ընտրությունը ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեի տեղակալի պաշտոնում տեղի է ունենում այն ժամանակ, երբ միջազգային համակարգը լուրջ մարտահրավերների է բախվում Կանոնադրության սկզբունքների իրականացման գործում, այդ թվում՝ ուժի չկիրառման և պետությունների հավասար ինքնիշխանության հարգման սկզբունքի։
ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեի դերը օրենքի գերակայության ամրապնդման գործում
Վերջին տարիներին ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների ակնհայտ խախտումների աճը կրկնապատկել է կազմակերպությունում իրավական մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։ Եվ ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեի դերը, որպես բազմակողմանիության և օրենքի գերակայության պաշտպանության իրավական հարթակ, աճում է։ Կոմիտեն նաև կարևոր դեր է խաղում միջազգային իրավական համակարգի հեղինակության պահպանման գործում։
ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեի տեղակալի պաշտոնում Իրանի ընտրությունը կարող է երկրին հնարավորոթյուն տալ ավելի ակտիվ մասնակցելու միջազգային խաղաղության և անվտանգության հետ կապված իրավական գործընթացներին և ընդգծել Թեհրանի հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքներին։