Բայդենը հայտարարել է ԻԼԻՊ-ի առաջնորդին ոչնչացնելու մասին
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի վրա չորեքշաբթի գիշեր իրականացված հարձակման ժամանակ ոչնչացվել է ԻԼԻՊ-ի առաջնորդը։
Լրատվական աղբյուրները երեկ երեկոյան հայտնել են, որ ԱՄՆ կոալիցիոն ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Իդլիբի հյուսիսային արվարձաններում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, այդ թվում՝ մի կին և մի քանի երեխա։
«Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ կոալիցիոն ուժերի ուղղաթիռներն անցած գիշեր թռիչք են իրականացրել Իդլիբի հյուսիսային ծայրամասում գտնվող Աթմա և Դեյր Բալութ շրջանների երկնքում և գործողություն իրականացրել Աթմա քաղաքի արվարձաններում, որի հետևանքով զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ յոթ երեխա:
Հաղորդվել է, որ գործողությունը տևել է երեք ժամ, իսկ դրա ավարտին կոալիցիայի