Անդրեյ Կլիմովը սադրանք է համարում Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը
https://parstoday.ir/hy/news/world-i163506-Անդրեյ_Կլիմովը_սադրանք_է_համարում_Թուրքիայի_կողմից_Ուկրաինային_զենք_մատակարարելը
Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը սադրանք է առկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, և Անկարայում դա չեն կարող չհասկանալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2022 09:02 Asia/Tehran
  • Անդրեյ Կլիմովը սադրանք է համարում Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը

Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը սադրանք է առկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, և Անկարայում դա չեն կարող չհասկանալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:

«Այս իրավիճակում Ուկրաինային սպառազինություն մատակարարելն ինքնին սադրանք է: Դա չհասկանալ Անկարայում չեն կարող, բայց միևնույն է՝ անում են, ինչը ցավալի է», - ասել է Կլիմովը:

Սենատորն ընդգծել է, որ Թուրքիայի դրդապատճառները հասկանալի են` մի կողմից Անկարան փորձում է լուծել իր ֆինանսական հարցերը, հիշեցնել իր մասին, առաջ տանել իր սպառազինությունը:

«Բացի այդ, Թուրքիան ցանկանում է դառնալ այդ մեծ խաղի մասնակիցը», -հավելել է նա:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որով կընդլայնվի երկրում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը:

armenpress.am