Զախարովան Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին տեղեկատվություն դեռ չունի
https://parstoday.ir/hy/news/world-i163612-Զախարովան_Լաչինի_միջանցքին_այլընտրանքային_ճանապարհի_կառուցման_մասին_տեղեկատվություն_դեռ_չունի
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին տեղեկատվություն դեռ չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2022 16:42 Asia/Tehran
  • Զախարովան Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին տեղեկատվություն դեռ չունի

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին տեղեկատվություն դեռ չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին նա ասել է ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել են կամրջի շինարարության լուսանկար, որը, ըստ հրապարակումների, դառնալու է Լաչինի միջանցքին որպես այլընտրանքային ճանապարհի հատված: Զախարովայից հետաքրքրվեցին՝ արդյոք իրականությանը համապատասխանում են պնդումները, թե շինարարությունը նախաձեռնել է ռուսական կողմը:

«Այս պահին այդ հարցի վերաբերյալ ես տեղեկատվություն չունեմ: Ես տեսել եմ հաղորդագրությունը, մենք այդ թեման հսկողության տակ ենք պահելու: Երբ կլինեն տվյալներ, ես դրանցով կկիսվեմ: Բայց, այս պահին դրանք չկան»,-ասել է  Զախարովան:

armenpress.am/