Կանադան դատապարտել է ԱՄՆ հանրապետականների աջակցությունն այդ երկրի ցուցարարներին
https://parstoday.ir/hy/news/world-i163788-Կանադան_դատապարտել_է_ԱՄՆ_հանրապետականների_աջակցությունն_այդ_երկրի_ցուցարարներին
Կանադայի պաշտոնյաները դատապարտել են ԱՄՆ հանրապետական  կուսակցության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը այդ երկրում Covid-19-ի հետ կապված և կարանտինային ռեժիմի դեմ բողոքող ցուցարարներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 08, 2022 18:36 Asia/Tehran

Կանադայի պաշտոնյաները դատապարտել են ԱՄՆ հանրապետական  կուսակցության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը այդ երկրում Covid-19-ի հետ կապված և կարանտինային ռեժիմի դեմ բողոքող ցուցարարներին:

Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը երկուշաբթի օրը արտակարգ դրություն է հայտարարել, ասելով, որ Կանադայի մայրաքաղաքում շարունակվող բողոքի ցույցերը դուրս են եկել վերահսկողությունից: 2000  ոստիկան հսկում է  ցույցերը: 

Ցուցարարները մայրաքաղաք են հասել հունվարի 29-ին։

Շարժումը  սկսվել էր պատվաստումների  դեմ բողոքի ակցիայով: Այնուհետև ցուցարարները սկսեցին ընդդիմանալ առողջապահության նախարարության միջոցառումներին ու կիրառած սահմանափակումներին և  Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարության գործունեությանը:

Կանադայի առողջապահության նախարարը երկուշաբթի օրը միանալով երկրի  այլ պաշտոնյաներին, ասել է, որ ԱՄՆ Հանրապետական   կուսակցության անդամները պետք է ձեռնպահ մնան Կանադայի բողոքի ակցիաներին միջամտելուց:

Նախկին հանրապետական   նախագահ Դոնալդ Թրամփը Թրյուդոյին  բնութագրել է որպես «ձախ խելագար», որը  կորոնավիրուսի դեմ պայքարելու համար անտրամաբանական կարգադրություններ անելով կործանել է Կանադան: