Լավրով. Ռուսաստանն ու Բրիտանիան պայմանավորվել են ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացման շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i163984-Լավրով._Ռուսաստանն_ու_Բրիտանիան_պայմանավորվել_են_ՀԳՀԾ_ի_լիարժեք_իրականացման_շուրջ
«Ռուսաստանն ու Բրիտանիան համաձայնության են եկել ՀԳՀԾ-ի լիակատար իրականացման շուրջ». այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2022 13:01 Asia/Tehran
  • Լավրով. Ռուսաստանն ու Բրիտանիան պայմանավորվել են ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացման շուրջ

«Ռուսաստանն ու Բրիտանիան համաձայնության են եկել ՀԳՀԾ-ի լիակատար իրականացման շուրջ». այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Մոսկվայում Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թերասի հետ համատեղ մամուլի ասուլիսում Լավրովն ասել է.«Մոսկվան ու Լոնդոնը համակարծիք են, որ ՀԳՀԾ-ի լիարժեք իրագործման վերսկսման հնարավորություն և հույս կա, սակայն այս դեպքում անհրաժեշտ է երկար ճանապարհ անցնել»:

Լավրովն ասել է «Իրանի հարցում մենք ընդհանուր տեսակետ ունենք, որ կա մոտ ապագայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումը վերսկսելու հնարավորություն, սակայն դեռ երկար ճանապարհ կա անցնելու»։

Ռուսաստանը և Բրիտանիան 4+1-ի անդամներ են և մասնակցում են Վիեննայի բանակցություններին։

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ավելի վաղ թվիթերում գրել էր, որ Վիեննայում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները հասել են եզրափակիչ փուլ։