Լավրով. Ռուսաստանն ու Բրիտանիան պայմանավորվել են ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացման շուրջ
«Ռուսաստանն ու Բրիտանիան համաձայնության են եկել ՀԳՀԾ-ի լիակատար իրականացման շուրջ». այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Մոսկվայում Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թերասի հետ համատեղ մամուլի ասուլիսում Լավրովն ասել է.«Մոսկվան ու Լոնդոնը համակարծիք են, որ ՀԳՀԾ-ի լիարժեք իրագործման վերսկսման հնարավորություն և հույս կա, սակայն այս դեպքում անհրաժեշտ է երկար ճանապարհ անցնել»:
Լավրովն ասել է «Իրանի հարցում մենք ընդհանուր տեսակետ ունենք, որ կա մոտ ապագայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումը վերսկսելու հնարավորություն, սակայն դեռ երկար ճանապարհ կա անցնելու»։
Ռուսաստանը և Բրիտանիան 4+1-ի անդամներ են և մասնակցում են Վիեննայի բանակցություններին։
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ավելի վաղ թվիթերում գրել էր, որ Վիեննայում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները հասել են եզրափակիչ փուլ։