Ֆրանսիայումո ստիկանությունն արցունքաբեր գազով և մահակներով ճնշել է ցուցարարներին
https://parstoday.ir/hy/news/world-i164168-Ֆրանսիայումո_ստիկանությունն_արցունքաբեր_գազով_և_մահակներով_ճնշել_է_ցուցարարներին
Ֆրանսիայումո ստիկանությունն արցունքաբեր գազով և մահակներով ճնշել է ցուցարարներին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 13, 2022 08:11 Asia/Tehran

Ֆրանսիայումո ստիկանությունն արցունքաբեր գազով և մահակներով ճնշել է ցուցարարներին:

Անցյալ շաբաթ, Ֆրանսիայի ոստիկանությունը բռնություն է գործադրել Փարիզի միջնակարգ դպորցների աշակերտների նկատմամբ, որոնք հավաքվել էին ի պաշտպանություն իրենց ուսուցիչների տնտեսական վիճակի: Ոստիկաններն աշակերտներից մի քանիսին քարշ տալով տարել են ոստիկանական մեքենաների մոտ ու ձերբակալել։

AFP-ի հաղորդմամբ՝ Twitter-ում հրապարակված տեսանյութում երևում է, որ ոստիկանությունը Փարիզի «Իտալիա» հրապարակում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառում:

«Ազատության ավտոշարասյուն» խմբի անդամները չորեքշաբթի օրը Ֆրանսիայի տարբեր քաղաքներից երթով շարժվեցել են դեպի մայրաքաղաք Փարիզ՝ որտեղ շարունակվում է բողոքիի ցույցերը 31-րդ շաբաթը: Ցուցարարները բողոքում են պարտադիր պատսվաստումների և բենզինի թանկացման դեմ։