ԱՄՆ-ում վերջին 4 տասնամյակների ընթացքում աննախադեպ գնաճ է արձանագրվել
https://parstoday.ir/hy/news/world-i164254-ԱՄՆ_ում_վերջին_4_տասնամյակների_ընթացքում_աննախադեպ_գնաճ_է_արձանագրվել
Վերջին չորս տասնամյակում ԱՄՆ-ում աշխատանքի նախարարության հրապարակած գնաճի ցուցանիշներն աննախադեպ են եղել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2022 07:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում վերջին 4 տասնամյակների ընթացքում աննախադեպ գնաճ է արձանագրվել

Վերջին չորս տասնամյակում ԱՄՆ-ում աշխատանքի նախարարության հրապարակած գնաճի ցուցանիշներն աննախադեպ են եղել։

Ըստ Աշխատանքի նախարարության նոր տվյալների՝ 2022 թվականի հունվարի դրությամբ վերջին 12 ամսում գնաճն ավելացել է 7,5 տոկոսով, ինչը ամենաբարձր մակարդակն է 1982 թվականի փետրվարից ի վեր:

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ գրանցված գնաճի պատճառով, ԱՄՆ-ի տնտեսությունը հայտնվեց ճգնաժամային վիճակում: Բացի վառելիքի, բնակարանների, սննդամթերքի և հիմնական ապրանքների գների աճից, ԱՄՆ քաղաքացիներն իրեցն հարկերով վճարում են նաև այն տրիլիոնավոր դոլարների հասնող պարտքերը, որոնք մնացել են Իրաքի և Աֆղանստանի պատերազմներից:

ԱՄՆ ընդհանուր պարտքը, ըստ Debt Watch կայքի (www.usdebtclock.org), հասել է ավելի քան 86 տրիլիոն 502 միլիարդ դոլարի, որը րոպե առ րոպե ավելանում է։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio