Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Իսրայել՝ նախագահ Իսահակ Հերցոգի ծրագրված այցի նախաշեմին
https://parstoday.ir/hy/news/world-i164414-Թուրքիայի_բարձրաստիճան_պատվիրակությունը_կայցելի_Իսրայել_նախագահ_Իսահակ_Հերցոգի_ծրագրված_այցի_նախաշեմին
Թուրքիայի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ կուղեւորվեն Իսրայել նախագահ Իսահակ Հերցոգի՝ Անկարա ծրագրված այցի նախաշեմին, հայտնել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2022 17:47 Asia/Tehran
  • Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Իսրայել՝ նախագահ Իսահակ Հերցոգի ծրագրված այցի նախաշեմին

Թուրքիայի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ կուղեւորվեն Իսրայել նախագահ Իսահակ Հերցոգի՝ Անկարա ծրագրված այցի նախաշեմին, հայտնել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝  պատվիրակությունը կգլխավորեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինը եւ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Անալը: Պաշտոնական անձինք կհանդիպեն նաեւ Պաղեստինի իշխանությունների հետ։

Իսրայելի նախագահը եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել են, որ Քալինն ու Անալը  կհամակարգեն Հերցոգի այցը։

Սպասվում է, որ պատվիրակությունը կհանդիպի նաեւ պաղեստինցի պաշտոնատար անձանց, այդ թվում ՝ նախագահ Մահմուդ Աբասի հետ։

Հերցոգը կայցելի Թուրքիա մարտի 9-ից  10-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

news.am