ՆԱՏՕ-ն անում է այն, ինչում մեղադրում է Մոսկվային. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i164606-ՆԱՏՕ_ն_անում_է_այն_ինչում_մեղադրում_է_Մոսկվային._Լավրով
Ռուսաստանի զինվորականները գտնվում են իրենց տարածքում, ընդ որում` ՆԱՏՕ - ն անում է այն, ինչում մեղադրում է Մոսկվային` ավելացնում է ռազմական ուժերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2022 12:27 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն անում է այն, ինչում մեղադրում է Մոսկվային. Լավրով

Ռուսաստանի զինվորականները գտնվում են իրենց տարածքում, ընդ որում` ՆԱՏՕ - ն անում է այն, ինչում մեղադրում է Մոսկվային` ավելացնում է ռազմական ուժերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։ Մոսկվան կտրականապես հերքում է դա և անընդհատ ասում է, որ ոչ ոքի չի սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկան Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։

Բացի այդ, անցյալ տարեերջին Մոսկվան փոխանցել է Բրյուսելին ու Վաշինգտոնին անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը, գլխավոր պահանջը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք չընդլայնվելն էր, սակայն արևմտյան գործընկերները, Մոսկվայի կարծիքով, անտեսել են պահանջն իրենց գրավոր պատասխանում:

/armeniasputnik.am