Ռասայական խտրականության չափերը ԱՄՆ-ի ոստիկանության կողմից
Սոցցանցերում հրապարակված սևամորթ պատանու նկատմամբ ոստիկանության վերաբերմունքի մասին տեսանյութը քննադատության նոր ալիք է բարձրացրել ամերիկյան ոստիկանության աշխատակիցների կոպիտ վերաբերմունքի վերաբերյալ։
Euronews-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի խանութներից մեկում երկու պատանի տղաներ ծեծվում են, և ոստիկաններն չպարզելով ծեծկռտուքի պատճառն ու մեղավորին անմիջապես ձերբակալում են սևամորթ տղային։
Ի տարբերություն սեւամորթ տղային ով մեկ ժամ կալանքի տակ էր գտնվում, սպիտակամորթ տղային չեն ձերբակալում։
Այս միջադեօը, որը լայնորեն տարածվել է ԱՄՆ սոցիալական ցանցերում, որպես ոստիկանության կառուցվածքային ռասիզմի նշան այժմ քննարկրկման առարկա է դարձել:
Տեսանյութը, որն առաջին անգամ տարածվել է սոցիալական ցանցերում, չորեքշաբթի օրը հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ:
Ականատեսները տարբեր տեսանկյուններից ֆիքսել են բռնության ու խտրական տեսարանը իրենց բջջային հեռախոսներով։