ԱՄՆ-ի երկու կուսակցությունները վիճում են գնաճի վերահսկման ուղիների շուրջ
Գնաճն ու էներգակիրների թանկացումը վերահսկելու նպատակով վառելիքի հարկը չեղարկելու ԱՄՆ Սենատի դեմոկրատների որոշումն առթել է հանրապետականների բողոքը:
Ուրբաթ օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, The Washington Times-ը գրել է, որ աննախադեպ գնաճը, աշխարհաքաղաքական լարվածությունը արտասահմանում և բենզինի գների մեկ գալոնի համար 7 դոլարի հասնելու մասին նախազգուշացումները ստիպել են դեմոկրատական կառավարությանը ի նկատի ունենալ ամերիկյան ընտանիքների համար այս խնդրի տնտեսական հետևանքները:
Թերթը գրել է, որ Սենատի դեմոկրատների կողմից գնաճը զսպելուն ուղղված առաջին քայլերից մեկը բենզինի համար դաշնային հարկի կասեցումն է, որը ներկայումս կազմում է մեկ գալոնի դիմաց 18,4 ցենտ։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ում գնաճը հասել է վերջին 40 տարվա ամենաբարձր մակարդակին: