Կրեմլն ամփոփել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների արդյունքները
Փետրվար 19, 2022 16:47 Asia/Tehran
Ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների ընթացքում ստուգվել է իրենց առջև դրված խնդիրները կատարելու պատրաստակամությունը, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլին:
Կրեմլից հայտնել են, որ ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների առաջադրանքները լիովին ավարտված են, բոլոր հրթիռները խոցել են թիրախները՝ հաստատելով նշված բնութագրերը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր
Պուտինը
փետրվարի 19-ին ավելի վաղ տվել էր միջուկային տրիադայի
ուժերի
մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկը:
armenpress.am/
Պիտակ