Կրեմլում մեկնարկել է Դոնբասի իրավիճակին նվիրված Անվտանգության խորհրդի նիստը
Փետրվար 21, 2022 16:09 Asia/Tehran
Քիչ առաջ Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստը, որը նախագահում է Վլադիմիր Պուտինը։
«Մենք այսօր հավաքվել ենք Դոնբասում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Մենք պետք է քննության առնենք Դոնբասի երկու հանրապետությունների անկախության ճանաչման նպատակահարմարությունը», - Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը։Պուտինի խոսքով՝ «Կիևի իշխանությունները երկու անգամ արդեն իսկ [Դոնբասում] պատժիչ գործողություններ են իրականացրել։ Ըստ ամենայնի, մենք իրադրության երրորդ սրման ականատեսն ենք դառնում»։
civic.am/
Պիտակ