Կրեմլում մեկնարկել է Դոնբասի իրավիճակին նվիրված Անվտանգության խորհրդի նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i164968-Կրեմլում_մեկնարկել_է_Դոնբասի_իրավիճակին_նվիրված_Անվտանգության_խորհրդի_նիստը
Քիչ առաջ Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստը, որը նախագահում է Վլադիմիր Պուտինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2022 16:09 Asia/Tehran
  • Կրեմլում մեկնարկել է Դոնբասի իրավիճակին նվիրված Անվտանգության խորհրդի նիստը

Քիչ առաջ Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստը, որը նախագահում է Վլադիմիր Պուտինը։

«Մենք այսօր հավաքվել ենք Դոնբասում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Մենք պետք է քննության առնենք Դոնբասի երկու հանրապետությունների անկախության ճանաչման նպատակահարմարությունը», - Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը։Պուտինի խոսքով՝ «Կիևի իշխանությունները երկու անգամ արդեն իսկ [Դոնբասում] պատժիչ գործողություններ են իրականացրել։ Ըստ ամենայնի, մենք իրադրության երրորդ սրման ականատեսն ենք դառնում»։

civic.am/