Բաքուն Հայաստանին մեղադրում է խաղաղության պայմանագիրը խախտելու մեջ
Ադրբեջանի նախագահության ոչ պաշտոնական մարմին՝ «Ենի Մասավաթ» կայքը գրել է. «Եթե հայերը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո կանգնեցնում և վերադարձնում են մեր ավտոմեքենաների շարասյունը, ինչո՞ւ «երկաթե բռունցքը» կրկին չի օգտագործվում հայերի դեմ»:
Ադրբեջանի խորհրդարանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության (YAP) ներկայացուցիչ Ջեյհուն Մոհամմադովն ասել է.«Ադրբեջանը փորձում է խաղաղության հասնել տարածաշրջանում՝ շարունակելով բանակցությունները Հայաստանի հետ: Բայց, ցավոք, վերջին օրերին ականատես ենք լինում հայկական դիվերսիաների։ Քալբաջարում և Գորանբոյում մի քանի անգամ խախտվել է հրադադարը։ Աղ Դառեհում ականատես եղանք նաև մեր ավտոշարասյան ընթացքի խափանմանը։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը չի հարգում ոչ մի պայմանավորվածություն և չի ձգտում խաղաղության տարածաշրջանում»։
Հայ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ դեմ են Ադրբեջանին միջանցք տրամադրելուն՝ որով այդ երկիրը Հայաստանի տարածքով պետք է միանա Նախիջևանին, սակայն կողմ են վերացնել երկաթուղային և ճանապարհային երթուղիների շրջափակումը Հարավային Կովկասի տարածաշրջանում»։