Պուտինը և Ալիևը ստորագրեցին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագիր
https://parstoday.ir/hy/news/world-i165138-Պուտինը_և_Ալիևը_ստորագրեցին_Ռուսաստանի_և_Ադրբեջանի_միջև_դաշնակցային_փոխգործակցության_հռչակագիր
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը կայացել է այսօր Կրեմլում, կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում։ Ղեկավարները պահպանել են սոցիալական հեռավորություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2022 15:38 Asia/Tehran
  • Պուտինը և Ալիևը ստորագրեցին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագիր

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը կայացել է այսօր Կրեմլում, կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում։ Ղեկավարները պահպանել են սոցիալական հեռավորություն:

Նշենք, որ Ալիեւի եւ Պուտինի բանակցությունները տեւել են մոտ չորս ժամ։ Պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինյի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված մի շարք հարցեր:

Բանակցություններից հետո առաջնորդները մամուլի ներկայությամբ ստորագրել են Դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագիրը։ Այն պարունակում է ավելի քան 40 կետեր փոխազդեցության ամենալայն տիրույթում:

Ալիեւը Մոսկվա էր ժամանել նախօրեին։ Նրա այցը չի սահմանափակվելու ՌԴ նախագահի հետ բանակցություններով։ Մասնավորապես փետրվարի 23-ին ակնկալվում է, որ Ադրբեջանի ղեկավարը կծանոթանա ՏԱՍՍ-ի և ադրբեջանական AzerTAj գործակալության համատեղ լուսանկարչական ցուցահանդեսին, որը նվիրված է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ապա կհանդիպի ռուսական առաջատար լրատվամիջոցների ղեկավարներին:

slim.am