Տոկաևը հանձնարարել է արդիականացնել ղազախական բանակը՝ հաշվի առնելով ներկայիս սպառնալիքները
https://parstoday.ir/hy/news/world-i165740-Տոկաևը_հանձնարարել_է_արդիականացնել_ղազախական_բանակը_հաշվի_առնելով_ներկայիս_սպառնալիքները
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Ղազախստանի բանակի հետագա զարգացմանը, հայտնում է Tengrinews.kz-ը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 02, 2022 18:09 Asia/Tehran
  • Տոկաևը հանձնարարել է արդիականացնել ղազախական բանակը՝ հաշվի առնելով ներկայիս սպառնալիքները

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Ղազախստանի բանակի հետագա զարգացմանը, հայտնում է Tengrinews.kz-ը։

Պետության ղեկավարը պաշտպանության գերատեսչության ղեկավարությանը հանձնարարել է արդիականացնել զինված ուժերի կառուցվածքն ու կազմը՝ հաշվի առնելով ռազմական անվտանգությանը սպառնացող ներկայիս սպառնալիքները։ Նախագահը նշել է ժամանակակից թվային մոտեցումների միջոցով ռազմական հրամանատարության և կառավարման համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը քննարկվել են ղազախական բանակը սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից և բարձր տեխնոլոգիական մոդելներով վերազինելու հարցեր։ ՊՆ-ին հանձնարարվել է վերանայել մարտական ​​պատրաստության ծրագիրը՝ զորքերի կիրառման նոր մեթոդների ներդրմամբ։