ՄԽ երկրների ԱԳ նախարարները ծրագրում են մասնակցել Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/world-i16690-ՄԽ_երկրների_ԱԳ_նախարարները_ծրագրում_են_մասնակցել_Սարգսյան_Ալիև_հնարավոր_հանդիպմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստվում են ներկա գտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 13, 2016 14:29 Asia/Tehran
  • ՄԽ երկրների ԱԳ նախարարները ծրագրում են մասնակցել Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստվում են ներկա գտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը:

«Հաջորդ շաբաթ Վիեննայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Ծրագրվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները:

Խորհրդակցությունների հիմնական նպատակն է լինելու փորձել ամրապնդել հրադադարի ռեժիմը, նվազեցնել ռազմական ռիսկերը, պայմանավորվել փոխվստահության ամրապնդման կոնկրետ քայլերի շուրջ»,- ինչպես փոխանցում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա կարծիքով՝ նման հանդիպումը կարող է նպաստել հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը, ստեղծել բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտ պայմաններ՝ հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար:

Դիվանագիտական շրջանակներում ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հնարավոր են համարել, որ հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին:

Հայկական կողմը հայտարարել է, որ ՀՀ նախագահի հանդիպումների և այցերի մասին կտեղեկացվի պատշաճ կարգով և ժամկետներում:

orer.am/

12/5/2016