Եմենի պատերազմում սպանվել են տասնյակ հազարավոր երեխաներ
https://parstoday.ir/hy/news/world-i166986-Եմենի_պատերազմում_սպանվել_են_տասնյակ_հազարավոր_երեխաներ
Եմենի համար ֆինանսական օգնություններ հավաքելու նպատակով տեսակապի միջոցով կայացած համաժողովում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է.«Եմենի պատերազմում զոհվել է առնվազն 10 հազար երեխա»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 17, 2022 10:39 Asia/Tehran
  • Եմենի պատերազմում սպանվել են տասնյակ հազարավոր երեխաներ

Եմենի համար ֆինանսական օգնություններ հավաքելու նպատակով տեսակապի միջոցով կայացած համաժողովում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է.«Եմենի պատերազմում զոհվել է առնվազն 10 հազար երեխա»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է. «Տասնյակ հազարավոր խաղաղ քաղաքացիներ, այդ թվում՝ 10 հազար երեխա, զոհվել են Եմենի ռազմական բախումների ընթացքում, իսկ անօթևան դարձած միլիոնավոր մարդիկ պայքարում են միայն իրենց գոյությունը պահպանելու համար»:

Գուտերեշը հավելել է.«Եմենի աջակցության բյուջեի նվազելուց հետո, իրավիճակմ ավելի է վատացել: Պարենի համաշխարհային ծրագիրը, բյուջեի դեֆիցիտի պատճառով, ստիպված է եղել կիսով չավ պակասեցնել սննդի չափաբաժինը: Եվ այդ ըթնացքը շարունակվելու է»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է, որ  8 մլն. մարդու հաշվով տրամադրվող օգնության չափաբաժինը նվազել է, ինչը ավերիչ հետևանքներ է ունենալու: 

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Եմենում 17.3 մլն. մարդու օգնելու համար անհրաժեշտ է 4.27 մլրդ. դոլար: