Ֆրանսիան դատական ​​հետաքննություն է սկսել Ինտերպոլի էմիրաթցի ղեկավարի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i167696-Ֆրանսիան_դատական_հետաքննություն_է_սկսել_Ինտերպոլի_էմիրաթցի_ղեկավարի_նկատմամբ
Ինտերպոլի էմիրաթցի ղեկավարի հանագործությունների վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների նախազգուշացումներից հետո, Ֆրանսիան դատական գործ է հարոցել վերջինիս նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2022 07:24 Asia/Tehran
  • Ֆրանսիան դատական ​​հետաքննություն է  սկսել Ինտերպոլի էմիրաթցի ղեկավարի նկատմամբ

Ինտերպոլի էմիրաթցի ղեկավարի հանագործությունների վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների նախազգուշացումներից հետո, Ֆրանսիան դատական գործ է հարոցել վերջինիս նկատմամբ:

AFP-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի դատական ​​իշխանությունները հետաքննություն են սկսել  Ինտերպոլի էմիրաթցի ղեկավար Ահմեդ Նասեր ալ Ռիսիի նկատմամբ, ով վերջերս է ընտրվել կազմակերպության ղեկավար՝ չնայած իրավապաշտպան կազմակերպությունների նախազգուշացումներին։

Իրավապաշտպպան կազմակերպություններն Ահմեդ Նասեր ալ Ռիսիին մեղադրում են ԱՄԷ ՆԳ նախարարությունում աշխատելու ժամանակ  ընդդիմաիրդներին խոշտանգելու մեջ:

 «Ալ Խալիջ» իրավապաշտպան կազմակերպության կողմից ներկայացված բողոքում, Ինտերպոլի ղեկավարը մեղադրվում է վերջին չորս տարիների ընթացքում ԱՄԷ-ում մենախցում պահվող էմիրաթցի այլախոհ  Ահմադ Մանսուրին խոշտանգելու մեջ: 

Էմիրաթցի պաշտոնյաները հայտարարել են, որ  2017 թվականին ձերբակալված Ահմադ Մանսուրը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման՝ երկրի պաշտոնյաներին քննադատելու և համացանցում ԱՄԷ-ի «հեղինակությունն արատավորելու» մեղադրանքով։