Ուկրաինան խնդրել է ստանալ ՆԱՏՕ-ի զինանոցի մի մասը
https://parstoday.ir/hy/news/world-i167928-Ուկրաինան_խնդրել_է_ստանալ_ՆԱՏՕ_ի_զինանոցի_մի_մասը
Ուկրաինայի նախագահը պահանջել է Կիևին տրամադրել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) զենքի և զինանոցի մեկ տոկոսը՝ երկրում պատերազմին և Ռուսաստանի ուժերին դիմակայելու պատրվակով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 27, 2022 19:01 Asia/Tehran
  • Ուկրաինան խնդրել է ստանալ ՆԱՏՕ-ի զինանոցի մի մասը

Ուկրաինայի նախագահը պահանջել է Կիևին տրամադրել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) զենքի և զինանոցի մեկ տոկոսը՝ երկրում պատերազմին և Ռուսաստանի ուժերին դիմակայելու պատրվակով։

Ուկրաինայում պատերազմը սկսվել է ավելի քան մեկ ամիս առաջ, երբ Արևմուտքը անտեսեց Մոսկվայի անվտանգության մտահոգությունները: Մինչ այժմ 25 երկրներ Կիև են ուղարկել տարբեր տեսակի զենքեր: Ռուսները պնդում են, որ մտադիր չեն օկուպացնել Ուկրաինան։

Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելինսկին շաբաթ օրը Դոհայի 2022 թ.-ի գագաթնաժողովում էներգակիրներ արտադրողներին կոչ է արել ավելացնել իրենց արդյունահանումը, որպեսզի Ռուսաստանը նավթն ու գազը որպես գործիք չօգտագործի այլ երկրների դեմ:

Ուկրաինայի նախագահը հանդիպման ժամանակ պնդել է, որ ոչ մի երկիր պաշտպանված չի լինի Ուկրինայում պատերազմից հետո սննդի արտադրման ոլորտում առաջացող խափանումներից: