Քննարկվում է արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մշտական ​​ներկայության հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i168188-Քննարկվում_է_արևելյան_Եվրոպայում_ՆԱՏՕ_ի_մշտական_ներկայության_հարցը
Ամերիկացի բարձրաստիճան գեներալը, ով Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարներից է, ասել է, որ կոալիցիան քննարկում է Արևելյան Եվրոպայում մշտական ​​ներկայության հնարավորություն ստեղծելու հարցը:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Մարտ 31, 2022 11:49 Asia/Tehran
  • Քննարկվում է արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մշտական ​​ներկայության հարցը

Ամերիկացի բարձրաստիճան գեներալը, ով Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարներից է, ասել է, որ կոալիցիան քննարկում է Արևելյան Եվրոպայում մշտական ​​ներկայության հնարավորություն ստեղծելու հարցը:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, ազգությամբ ամերիկացի Թոդ Ուոլթերսը չորեքշաբթի օրը հայտարարել է.«Ռուսաստանի հարձակումն  Ուկրաինայի վրա, պատճառ է դարձել որպեսզի վերստին քննարկվի Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մշտական ​​ներկայության հարցը»:

Չնայած արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ Մոսկվայի առարկությանը, Ուոլթերսը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման պատրվակով, հստակեցրել է.«Ռուսաստանի այս գործողությունը հնարավորություն է, որպեսզի վերանայենք Արևելյան Եվրոպայում ոչ միայն մշտական ռազմական կառուցվածքը, այլև մեր օդային պարեկությունն ու ռազմածովային ստորաբաժանումները»: 

Չնայած 25 երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող լայնածավալ ռազմական օգնությանը, ուկրաինացի պաշտոնյաները շարունակում են քննադատել ՆԱՏՕ-ին Ռուսաստանի դեմ խիզախության բացակայության համար: