ԱՄՀ-ն անդրադարձել է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների բացասական հետևանքներին
ԱՄՀ պաշտոնյան հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները կնվազեցնեն դոլարի համաշխարհային դիրքը:
ԱՄՀ-ի ղեկավարի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթն ասել է, որ Արևմուտքի կիրառած հակառուսական պատժամիջոցների արդյունքում, դոլարի համաշխարհային գերակայությունը կարող է կրճատվել և հանգեցնել համաշխարհային արժութային համակարգի մասնատմանը:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը զուգահեռ, Արևմուտքում առկա է մտահոգություն, որ գազի ոլորտի նկատմամբ պատժամիջոցները կարող են ապակայունացնել Եվրոպայի և համաշխարհային էներգետիկ շուկաները:
Եվրոպայի հակառուսական քաղաքականությունը վտանգել է նաև մայրցամաքի ներքին անվտանգությունը։
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների պատրվակով սահմանված հակառուսական պատժամիջոցներից հետո, Եվրոպայում գազի գինն աճել է: