ՆԱՏՕ-ն որպես գործիք է օգտագործում Ուկրաինան
https://parstoday.ir/hy/news/world-i168802-ՆԱՏՕ_ն_որպես_գործիք_է_օգտագործում_Ուկրաինան
Foreign Policy պարբերականի թղթակիցն Ուկրաինայի նկատմամբ ՆԱՏՕ-ի վերաբերմունքն անվանել է խարդախություն և դաշինքին մեղադրել Կիևին որպես գործիք օգտագործելու մեջ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 07, 2022 11:53 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն որպես գործիք է օգտագործում Ուկրաինան

Foreign Policy պարբերականի թղթակիցն Ուկրաինայի նկատմամբ ՆԱՏՕ-ի վերաբերմունքն անվանել է խարդախություն և դաշինքին մեղադրել Կիևին որպես գործիք օգտագործելու մեջ։

Foreign Policy-ի թղթակից Բրյուս Գանյոնն Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշման մասին ասել է.«Այս պատերազմը երբեք չէր լինի, եթե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ լինեին լրջորեն բանակցել և ընդունել Ռուսաստանի արդարացի և ողջամիտ պահանջները՝ դադարեցնելու ՆԱՏՕ-ի ընդլայնումը, դադարեցնելու ռազմական տեղաշարժերը Ռուսաստանի սահմանների մոտ և այլն: Սակայն ՆԱՏՕ-ն իրական շահագրգռվածություն չի ունեցել անվտանգության հարցում: Միակ բանը, որ կարևոր էր այս կազմակերպության համար, ամերիկյան սպառազինության արդյունաբերությունն էր և ինքը, որը մեծ գումարներ էր վաստակում այս պատերազմից»։

«Ռուսաստանի սահմանների երկայնքով անկայունությունը ՆԱՏՕ-ի հիմնական նպատակն է»,- ասել է ամերիկացի փորձագետը։

Գանյոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն միայն իշխանություն և վերահսկողություն են ուզում, և որ նրանք կոչնչացնեն ցանկացած երկիր, որը կկանգնի իրենց ճանապարհին: ՆԱՏՕ-ի այս «օպերատիվ մեթոդը» վերջին տարիներին բազմիցս է կիրառվել։