Կիևում կայացել է Զելենսկու և Ջոնսոնի հանդիպումը
Շաբաթ օրը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա և Կիևում հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ:
Բրիտանիան ռուս -ուկրաինական պատերազմի ակտիվ դերակատարներից է և ԱՄՆ-ի ու եվրոպական մյուս երկրների հետ միասին, բացի հակառուսական պատժամիջոցների սահմանումից, մեծ քանակությամբ զենք է ուղարկել Ուկրաինա:
Բրիտանիայի վարչապետի աշխատակազմն ուրբաթ օրը հայտարարել է, որ Լոնդոնը 120 զրահամեքենա և հականավային ՀՕՊ համակարգեր կուղարկի Ուկրաիանա:
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում՝ այդ երկիրն «ապառազմականացնելու» նպատակով: Մոսկվան հայտարարեց, որ հարձակման նպատակը ոչ թե պատերազմն է, այլ այն կանխելը:
Ռոսւաստանն Արևմուտքին բազմիցս զգուշացրել է Կիևին զինելու և ՈՒկրիանայի արևելքում բնակվող ռուսների վրա իրականացվող հարձակումներն անտեսելու կապակցությամբ:
Մոսկվան նաև զգուշացրել է, որ թույլ չի տա Ուկրիանայի տարածքիքց սպառնալ իր դեմ: