Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջատար է Մակրոնը
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, ձայների 28,4 տոկոսով, առաջատար է գործող նախագահ Էմանուել Մակրոնը: Նրան հաջորդում է ծայրահեղ աջ թեկնածու Մարին Լը Պենը՝ ձայների 23,4 տոկոսով։
Fars News գործակալության հաղորդմամբ՝ Կիարկի օրը Ֆրանսիայում կայացել են նախագահական ընտրությունները:
Հարցումների նախնական արդյունքներով, Մակրոնը և Լըպենը կմասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին:
Առաջին փուլի ավարտին Կանաչների կուսակցության թեկնածուները, կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունները հայտարարել են երկրորդ փուլում Մակրոնին աջակցելու մասին։ Ձայների 21 տոկոսով երրորդ տեղում հայտնբված ձախ թեկնածու Խուան Լյուկ Մելենկենն իր կողմնակիցներին հորդորել է չքվեարկել Լը Պենի օգտին։
Ծայրահեղ աջակողմյան թեկնածու Էրիկ Զեմուրը և Նիկոլա Դյուպոնը հանդես են եկել ի պաշտպանություն Մարին Լը Պենի:
Ֆրանսիական IFOP ինստիտուտի առաջին հարցման արդյունքների համաձայն, երկրորդ փուլում կհաղթի Մակրոնը՝ ձայների 51%-ով։