Խոշոր հրդեհ Կալիֆորնիայի սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում
Ապրիլ 11, 2022 08:09 Asia/Tehran
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել Home Depot ցանցի մասնաճյուղում։
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ Սան Խոսե քաղաքի հրշեջները հայտնել են, որ հրդեհը սկսվել է կիրակի երեկոյան ժամը 5-ի սահմաններում՝ քաղաքի հարավում գտնվող այս խանութում։ Հրդեհը տևել է վեց ժամ։
Ծխի մեծ սյունը ծածկել է տարածքը։
Հրդեհի պատճառների հետաքննությունը շարունակվում է։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
Պիտակ